Վահե Սարուխանյանի մենամարտին հաջորդած սկանդալային միջադեպը (տեսանյութ)

Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցել է Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:

Մարտն անցել է Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհել է ռուս բռնցքամարտիկին:

Հաղթողի անունը հայտարարելուց հետո ռինգում խառնաշփոթ է սկսվել: Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմանդիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես է եկել հայտարարությամբ.

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,- ասել է Դավթյանը:

Վահեն հաղթել է. ամոթ մրցավարներին. Արամ Դավթյան

Վահեն հաղթել է. ամոթ մրցավարներին. Արամ Դավթյան Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցեց Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ: Մարտն անցավ Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհեց ռուս բռնցքամարտիկին, ով էլ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Հաղթողի անունը հայտարարելուց հետո խառնաշփոթ սկսվեց ռինգում: Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմանդիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես եկավ հայտարարությամբ. «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,-ասաց Դավթյանը: Հիշեցնենք, որ նույն երեկոյի ընթացքում կարիերայի 10-րդ հաղթանակն է տոնել Գոռ Երիցյանը:

Опубликовано Punch Boxing Armenia Суббота, 9 февраля 2019 г.

 

http://operativ.am/?p=309933&l=am

Be the first to comment on "Վահե Սարուխանյանի մենամարտին հաջորդած սկանդալային միջադեպը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ