Ռեկորդային առաջընթաց ունենք, Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է. Փաշինյան

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում:

Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, որոնք կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»,-նշել է Փաշինյանը:

https://armedia.am/arm/news/67827

Be the first to comment on "Ռեկորդային առաջընթաց ունենք, Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է. Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ