Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը երկու մրցանակակիր ունի

Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը Իրանի Կերմաշա քաղաքում  մասնակցեց անցյալի մեծանուն ըմբիշ  Թախտիի անունը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարին:

Մեր 10 ըմբիշներից առավել հաջող հանդես եկան   Խաչատուր Պապիկյանը / 74 կգ /  և  Անդրանիկ Գալստյանը / 125 կգ /, որոնք դարձան երրորդ մրցանակակիր:

Մրցաշարը նախապատրաստական հիանալի  ստուգատես էր Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 7 – ին մեկնարկող Եվրոպայի ավագ տարիքի երիտասարդների և  Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ապրիլին անցկացվող Եվրոպայի առաջնությունների համար:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

https://armedia.am/arm/news/67865

Be the first to comment on "Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը երկու մրցանակակիր ունի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ