Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

 

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

 


Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

 

Կադրերը՝ ոստիկանության

asekose.am/hy_AM/news/8/277168

Be the first to comment on "Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ