Արցախում ժամկետային զինծառայողի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի սպանության վերաբերյալ մի շարք հանգամանքներ են պարզվել։

 Ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանի սպանության գործով կալանավորվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողներից մեկը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` չբացահայտելով կալանավորվածի ինքնությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դեպքը տեղի էր ունեցել 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում մահացու հրազենային միջանցիկ վնասվածք էր ստացել զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որի շրջանակում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Read more: https://armeniasputnik.am/armenia/20190314/17692386/jamketayin-zintsarayoxi-spanutyan-hamar-mexadrvum-e-tsarayakicy.html

Be the first to comment on "Արցախում ժամկետային զինծառայողի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ