Դինքի գործով երկու մեղադրյալ պայմանական ազատ է արձակվել

Ստամբուլի դատարանը «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի գործով մարտի 14-ին որոշում է կայացրել երկու կասկածյալների պայմանական ազատ արձակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեն և Fox TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Էրջան Գյունը պայմանական ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է կիրառվել:

Դինքի ընտանիքի փաստաբանների պահանջով հաջորդ դատական նիստին հարցաքննվելու է Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը:

Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:
2012 
թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 
թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել  Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:Ներկայում Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ:

https://lurer.com/?p=315270&l=am

Be the first to comment on "Դինքի գործով երկու մեղադրյալ պայմանական ազատ է արձակվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ