Իսրայելի վարչապետի որդին՝ Էրդողանին. «Ցանկանում եմ հիշեցնել նրան Հայոց ցեղասպանության մասին»

Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Twitter-ի էջում սկանդալային գրառում է արել, որն ուղղված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Գրառումն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական անգամ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել իրար հասցեի:

«Ես ցանկանում եմ հիշեցնել իրեն (Էրդողանին-խմբ.) այն ցեղասպանությունը, որն իրականացրել է Թուրքիան հույների, ասորիների և հայերի դեմ։ Նրանք (թուրքերը) Փոքր Ասիան էթնիկապես մաքրել են բոլոր քրիստոնյաներից։ Ես նրան նաև կհիշեցնեմ, որ Ստամբուլի իրական անվանումը Կ.Պոլիս է։ Նախքան թուրքերի գրավումը, այն Բյուզանդիայի մայրաքաղաքն էր և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը հազար տարուց ավել»:

Աղբյուր` Ermeni haber

https://www.aravot.am/2019/03/14/1028569/

Be the first to comment on "Իսրայելի վարչապետի որդին՝ Էրդողանին. «Ցանկանում եմ հիշեցնել նրան Հայոց ցեղասպանության մասին»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ