«Դե վերջացրեք էլի». Արարատի մարզպետը կրկին վատ դրության մեջ հայտնվեց

Արարատի մարզ, գյուղ Ռանչպար:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 16 марта 2019 г.

 

ՀՀ վարչապետը շարունակում է շրջել Արարատի մարզի համայնքներում. քիչ առաջ նրան միացավ մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը Ն. Փաշինյանին ներկայացրեց Ավշարի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակը: Նա տեղեկացրեց, որ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասադուլ են անում՝ պահանջելով նորանշանակ տնօրենի հրաժարականը, ով մարզպետի մորաքրոջ հարսին նշանակել է ուսմասվար՝ աշխատանքից հեռացնելով երկարամյա մանկավարժին:

«Դե վերջացրեք էլի: Այո, մորաքրոջս հարսն է, բայց ոչ մի նշանակում, փոփոխություն չի եղել: Հարցը փակվել է, ոչ մեկ չի ազատվել»,- արձագանքեց մարզպետը, ով ավելի ուշ փորձում էր վարչապետին պարզաբանումներ ներկայացնել:

https://mamul.am/am/news/146065

 

Be the first to comment on "«Դե վերջացրեք էլի». Արարատի մարզպետը կրկին վատ դրության մեջ հայտնվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ