«Հանգիստ նստե՛ք տեղներդ». Արմեն Ամիրյանին հունից հանել է լրատվամիջոցներից մեկի անհիմն մեղադրանքները

Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է լրատվամիջոցներից մեկի կողմից տարածված հրապարակումներին, մասնավորապես իր հիմնադրած «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ին, որն, ըստ մամուլի հրապարակումների, տարիներ շարունակ անհատույց տարածք է զբաղեցրել Հանրային ռադիոյի շենքում ու օգտվել ռադիոյի գույքից։

«Մեր ընկերությունը հանրային ռադիոյին վարձակալության դիմաց տարեկան վճարում է 10,6 մլն դրամ, ինչը ավելին է, քան հիշյալ շրջանում վարձակալությամբ տրվող վերանորոգված տարածքների առաջարկը։ Ի՞նչն է այստեղ անօրինական կամ բարոյական տեսանկյունից վատ։ Այն, որ առաջնորդվելով ընկերներին օգնելու տրամաբանությամբ 4-րդ հարկում վարձակալել ենք խիստ անբարեկարգ տարածք, վերանորոգել և շուկայական արժեքի վերին սանդղակով վճարում ենք դրա դիմաց»,– նշել է Ամիրյանը:

Լավ կլիներ, որ հիշյալ հրապարակման լրագրողը, այդքան ջանասիրաբար աշխատելով այս «հետաքննության» վրա, ուսումնասիրեր նաև հիշյալ տարածքում վարձակալության առաջարկի գները։

«Փոխկապակցվածության» մասին…
Ես շուրջ 40 տարի աշխատում եմ ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում։ Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ և, բնականաբար, օգնել եմ շատ երիտասարդների մեր դաշտում կայանալու համար։ Ունեմ բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բարեկամներ։ Եթե հարցին նայենք այդ լրատվամիջոցի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ամբողջ հեռուստառադիոյի դաշտը փոխկապակցված է ինձ հետ։ Եթե ես ռադիոյի տնօրեն եմ եղել, ապա իմ հարազատներն ու բարեկամները պետք է հեռու՞ մնային ռադիոյի և հեռուստատեսության ոլորտից, որ «չփոխկապակցվեին»…

Ձեր տրամաբանությամբ, եթե որևէ մեկի հետ առևտրային, պայմանագրային փոխհարաբերություններ կան, ուրեմն փոխկապակցված ենք և օրե՞նք ենք խախտում…

Բացի այն, որ իրավական տեսանկյունից անհեթեթ է սույն ենթադրությունը, նաև տարօրինակ է լրագրողի տրամաբանությունը։

Մեկ այլ «լրատվամիջոց» օրերս գրել էր, որ ես իբր արտագաղթել եմ ԱՄՆ։ Ավելին, իբր ես ԱՄՆ-ից եմ եկել մշակույթի նախարար աշխատելու։ Բացարձակ անհեթեթություն է, քանի որ իմ ամբողջ կյանքը և աշխատանքային գործունեությունը ընթացել է մեր հասարակության, ժողովրդի աչքի առջև։
Ինչ վերաբերում է այսօր ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա կամ Մերձավոր Արևելք իմ մեկնելու ձեր իբր «արտագաղթելու» ենթադրությանը, պետք է տեղեկացնեմ, որ ես ազատ մարդ եմ և յուրաքանչյուր ամիս մեկնում եմ արտասահման՝ մեր ընկերության գործերով և անձնական ծրագրերով։

Ձեր տրամաբանությամբ յուրաքանչյուր ամիս պետք է գրեք, որ Ամիրյանը արտագաղթեց Ռուսաստան, հաջորդ ամիս ներգաղթեց, ապա արտագաղթեց ԱՄՆ, հաջորդ ամիս ներգաղթեց…

Այս ամենից մի բան կարելի է եզրակացնել, որ հիշյալ լրատվամիջոցները մեր հասարակության մի հատվածի գրգռված տրամադրությունը էլ ավելի բորբոքելու, կեղծ օգտատերերի անուններից լկտի մեկնաբանություններ գրելու և սեփական կամ 3-րդ անձանց վրեժխնդրության գործառույթ են իրականացնում։ Ես հասկանում եմ, որ առաջիկայում որոշ պաշտոնների ընտրության հարց կա, և դա ձեզ խիստ նյարդայնացնում է։ Միանգամից ասեմ, որ որևէ պաշտոնի (ընտրովի կամ նշանակովի) հավակնություն չունեմ։

Եվ վերջում, հիշյալ լրատվամիջոցների ղեկավարների և մյուս ոգևորվածների համար կրկնում եմ վերջերս նորաձև դարձած և այս թեմային շատ համապատասխան խոսքը. «Հանգիստ նստե՛ք տեղներդ»…»։

https://bavnews.am

Be the first to comment on "«Հանգիստ նստե՛ք տեղներդ». Արմեն Ամիրյանին հունից հանել է լրատվամիջոցներից մեկի անհիմն մեղադրանքները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ