Չինականին ու թուրքականին կփոխարինի հայկականը. «Made in Armenia» ջինսեր՝ Գյումրիից (տեսանյութ)

Շուկաները գրաված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: Մեկ ամսից հայկական ջինսերը արդեն վաճառքում կլինեն: «Made in Armenia» գրառումով ջինսերն արտադրվում են Գյումրիում:

Զաքարյան ընտանիքը այստեղ ջինսերի արտադրությունը հիմնելու համար 2 միլիոն դոլար է ներդրել: Որակյալ արտադրանք ապահովելու համար արտադրական սարքավորումները բերել են դրսից, որի համար ՀՀ կառավարության աջակցությունն են ստացել:
3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Նշում են, որ դա հնարավորություն տվեց խնայել գումարներ, որոնք ներդրեցին այլ սարքավորումներ գնելու մեջ:

Հայ մասնագետներին իրենց փորձը փոխանցելու եւ հմտություններ սովորեցնելու համար Հայաստան են ժամանել իտալացի մասնագետները:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության ներկայացրած տեսանյութում:

Ջինսեր Գյումրիից. կառավարության տրամադրած արտոնությունը՝ ընդլայնվելու հնարավորություն

Опубликовано ՀՀ կառավարություն Воскресенье, 17 марта 2019 г.

 

http://operativ.am/?p=314384&l=am

Be the first to comment on "Չինականին ու թուրքականին կփոխարինի հայկականը. «Made in Armenia» ջինսեր՝ Գյումրիից (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ