«Իմ քայլ» հիմնադրամը 194 միլիոն կփոխանցի Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Արդեն մեկ տարուց ավել Հայաստանում գործում է կարևորագույն մի կենտրոն՝ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, սակայն, մինչ օրս կենտրոնի ֆինասավորման հարցը լուծված չէր և վիրավոր զինվորների բուժման ծախսերը հոգում էին անհատ բարերարները: 2018 թվականի դեկտեմբերին «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի տարեկան բյուջեն ներկայացվեց Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին:

Հաշվի առնելով «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի բացառիկ առաքելությունն ու կարևորությունը Հիմնադրամը որոշում է կայացրել աջակցել հաստատությանը և փոխանցել 194,000,000 ՀՀ դրամ գումար: Այս տեղեկությունը հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Այսպիսով, 2019 թվականին Զինվորների տունը իր գործունեությունը կկարողանա անխափան շարունակել նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի շնորհիվ:

Հավելենք, որ Հիմնադրամի և Պաշտպանության նախարարության աջակցության արդյունքում, ներկա պահին, լուծվել է Կենտրոնի ֆինանսավորման 60 տոկոսը, ինչը հնարավորություն կտա 1300 զինվորի տրամադրել լիարժեք վերականգնողական բուժում, ինչպես նաև լուծել նրանց ուսումնական, սոցիալական և իրավական խնդիրները:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին մի քանի անգամ այցելել է Զինվորի տուն, ծանոթացել է առկա խնդիրներին և խոստացել էր հնարավորինս արագ լուծել դրանք:

http://www.armtimes.com/hy/article/156780

Be the first to comment on "«Իմ քայլ» հիմնադրամը 194 միլիոն կփոխանցի Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ