5 տհաճ իրավիճակ, որի մեջ հայտնվել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանները

HBO հեռուստաալիքը «Գահերի խաղը» հեռուստասերիալը հայտարարել է իր ամենահաջողված նախագիծը. յուրաքանչյուր սերիան հավաքել է գրեթե 20 միլիոն դիտում։ Սերիալի հաջողության պատճառը ոչ միայն խճճված սցենարն է, որտեղ անսպասելիորեն մահանում են անգամ գլխավոր հերոսները, այլ նաև ստացված դերասանական խաղը։

Կիտ Հարինգտոնը բացահայտել է Ջոն Սնոուի ճակատագիրը, որպեսզի խուսափի տուգանքից Ջոն Սնոուի դերակատարն իր կերպարի ճակատագիրը պատմել է ոստիկանին, որը ցանկացել է տուգանել նրան արագությունը գերազանցելու համար։ Ոստիկանը կանգնեցրել է Հարինգտոնի մեքենան և ասել․ «Կա՛մ դուք վճարում եք տուգանքը, կա՛մ պատմում եք, թե ինչ է լինելու Ջոն Սնոուի հետ»։ Դերասանը ստիպված պատմել է, որ հաջորդ եթերաշրջանում ողջ է մնալու, որից հետո ոստիկանը ճանապարհել է նրան։

Սոֆի Թյորները երկու տարի չի լվացել իր գլուխը Սանսա Սթարքի դերակատարը հանուն իր կերպարի ստիպված է եղել զոհաբերել իր անձնական հիգիենան։ Մի քանի այլ դերասանների հետ նա ստիպված է եղել շուրջ երկու տարի կրճատել շամպունի օգտագործման քանակը։ Պատճառն այն է, որ Արքայական նավահանգստից փախչելուց հետո նա պետք է բնական թափթփված տեսք ունենար։ Մեյսի Ուիլյամսն ընկել է ձիուց Արիա Սթարքի դերակատարը ծիծաղով է հիշում իր՝ ձի վարելու առաջին դրվագները։

Դերասանները մարզվում էին իսլանդական ձիերի վրա, որոնք իրենց չափսերով նման են պոնիների։ Այնուամենայնիվ, դա դերասաններին չազատեց որոշ անհաջողություններից։ Մի անգամ դերասանուհին ձիուց անհաջող վայրէջք է կատարում և խճճվում պարանների մեջ։ Արդյունքում նա իջնում է մեկ ոտքի վրա, քանի որ մյուս ոտքը մնացել էր պարանների մեջ։

Փաստորեն, դերասանուհին բնավորությամբ շատ նման է իր կերպարին։ Լինա Հիդին պայքարում էր հանդիսատեսի ատելության դեմ Սերսեա Լանիսթերի դերակատարի խոսքերի համաձայն՝ հանդիսատեսն այնքան է ատել իր կերպարը, որ սկսել է ատել նաև դերասանուհուն։ Օրինակ՝ բուժքույրը, ով օգնել է նրան կերակրել երկրորդ երեխային, հիշելով հանրային մերկացման դրվագը, նրան ասել է․ «Ամոթ»։ Հիդին այս ամենը ընդունում է որպես հաճոյախոսություն իր դերասանական աշխատանքի համար։ Իվան Ռեոնը մի քանի անգամ հարված է ստացել դեմքին Ռամսի Սնոուի դերակատարը մի քանի անգամ երեսին հարված է ստացել Կիտ Հարինգտոնից։

Բաստարդների ճակատամարտի նկարահանումների ժամանակ Ջոն Սնոուն այնքան է տարվում իր դերով, որ իրական հարվածներ է հասցնում Ռամսիին։ Հարինգտոնի խոսքերի համաձայն՝ Ռեոնն այս ամենը շատ սովորական է ընդունել։ Այնուամենայնիվ, դժվար թե նրան հաճելի լիներ աշխատանքի ժամանակ հարվածներ ստանալ։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "5 տհաճ իրավիճակ, որի մեջ հայտնվել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ