Դեղին քարտ Վիտալի Բալասանյանին. Բակո Սահակյանին ասվել է՝ կարգի հրավիրիր, թե չէ…«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եռատոնի ժամանակ,Շուշիում, լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ «վերելակային բանակցություններ» վարողից հարցրեք, թե ինչու են սահմանին կրակոցները հաճախացել։ՀՀ ղեկավարությունը ծանր է տարել այս հեգնանքը, Բակո Սահակյանին զգուշացրել են կարգի հրավիրել Վիտալի Բալասանյանին, այլապես հաջորդ անգամ այլ լեզվով կխոսեն։

«Հակահեղափոխական օջախների մասին» Փաշինյանի ստատուսի մի պատճառը սա է եղել, մյուսը՝ այն, որ Շուշիում տոնական ճաշի ժամանակ նկատել է, որ Արցախի ղեկավարները խուսափում են շփումից։Իսկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը շրջանցել է Փաշինյանին։

Փոխարենը ջերմ ընդունելության է արժանացրել Սերժ Սարգսյանին, ում ուղեկցում էր Ռուբեն Հայրապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

https://arm-life.ru/2019/05/11/%D5%A4%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF-%D5%BE%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8-%D5%BD/

Be the first to comment on "Դեղին քարտ Վիտալի Բալասանյանին. Բակո Սահակյանին ասվել է՝ կարգի հրավիրիր, թե չէ…«Հրապարակ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ