Իմ հարսն էլ է պատգամավոր, թե ոնց դարձավ պատգամավոր` չգիտեմ. Լևոն Շարաֆյան (տեսանյութ)

Դերասան Լևոն Շարաֆյանը հյուընկալվել է Արա Ղազարյանի հաղորդմանն ու խոսել Թավշյա հեղափոխության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված խոստումների և հետհեղափոխական էյֆորիայի մասին: Շարաֆյանը քննադատել է Փաշինյանին իր տված և չկատարած խոստումների, անփորձ կադրերի նշանակման և այլնի համար։

Արա Ղազարյանի հարցին, թե ինչու է նման դիրքորոշում հայտնում նոր իշխանության նկատմամբ, այն դեպքում, երբ իր որդին ու մյուս հարազատները ողջունում են, Լևոն Շարաֆյանը պատասխանեց, որ դրա պատճառը իր հարսի պատգամավոր լինելն է:

Լևոն Շարաֆյանը նշեց, որ իր որդու կինն է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ում  Շարաֆյանը բնութագրեց  որպես «խելոք աղջիկ»՝ ավելացնելով, որ չգիտի, թե նա ինչպես «դեպուտատ» դարձավ:Հաղորդավար Արա Ղազարյանի հարցին, թե նրա նմանօրինակ կարծիքի բարձրաձայնման փաստը արդյոք չի վնասում (Գայանեին), Շարաֆյանը պատասխանեց. «Դրա համար էլ լռում եմ…որովհետև ես էնտեղից ահազանգ ստացա: Տղաս ասաց, թե …Գայանեի վրա խոսակցություն է գալիս, ասում են՝ կեսրարդ քո դեմ ա դուրս եկել»:

 

https://lurer.com/?p=321325&l=am

Be the first to comment on "Իմ հարսն էլ է պատգամավոր, թե ոնց դարձավ պատգամավոր` չգիտեմ. Լևոն Շարաֆյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ